Մարտի 1-ի օրերին ՊԲ ստորաբաժանումների զինվորականներ են եղել Երևանում. Արցախի նախկին վարչապետ

Armenpress 13:58, 11 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձավ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Երևանում Պաշտպանության բանակի զինվորների ներկայության մասին տեղեկություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հարությունյանը նշեց, որ այդ օրերին ՊԲ ստորաբաժանումներից ընտրված զինվորականներ են եղել Երևանում:

«Արցախից զորք չի բերվել... Պաշտպանության բանակի ստորաբաժանումներից ընտրված զինվորականներ եղել են Երևանում»,- ասաց Հարությունյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am