Լավրովը պատմել Է Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին

Armenpress 10:11, 11 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն անցել Է փոխըմբռնման մթնոլորտում, կողմերը քննարկել են մի շարք հանգուցային խնդիրեր: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում պատմել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք հասկանում ենք ԱՄՆ-ի ներքին քաղաքականությունը, բայց երկուստեք շահագրգռություն կա աշխատելու այն ոլորտներում, որտեղ մենք կարող ենք արդյունքների հասնել»,- նշել Է նախարարը:Մասնավորապես, Ռուսաստանը, Լավրովի խոսքով, ԱՄՆ-ին առաջարկել Է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին համաձայնագրի երկարացման «ցանկացած տարբերակ»: ԱԳ նախարարը նաեւ հավաստել Է Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-3 պայմանագիրը երկարացնելու Մոսկվայի պատրաստակամությունը:Բացի այդ, Լավրովը ԱՄՆ-ի նախագահի հետ քննարկել Է Պարսից ծոցում ճգնաժամի խորացում թույլ չտալուն ուղղված քայլերը, Թեհրանի հետ գործարքից Վաշինգտոնի դուրս գալու պատճառով առաջացած խնդիրները եւ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խնդիրը:Խոսելով ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեում «Հյուսիսային հոսք-2»-ի եւ «Թուրքական հոսքի» դեմ պատժամիջոցներ ներառելու Կոնգրեսի որոշման մասին, Լավրովը վստահություն Է հայտնել, որ նման միջոցները չեն կանգնեցնի նախագծերի իրագործումը: Սերգեյ Լավրովը Վաշինգտոն Է ժամանել դեկտեմբերի 9-ին եւ արդեն բանակցություններ Է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am