ԱՄՆ-ում սենատորն արգելափակել Է ընտրություններին միջամտելու համար պատժամիջոցների մասին բանաձեւը

Armenpress 09:58, 11 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական սենատոր Մայք Քրափոն արգելափակել Է դեմոկրատների փորձն ընդունելու բանաձեւ, որը նախագահին պարտավորեցնում Է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի եւ այլ երկրների կառավարությունների դեմ ԱՄՆ-ի ընտրություններին նրանց միջամտության փաստի հաստատման դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hill-ը:

Քրափոն, որը գլխավորում Է ԱՄՆ-ի Սենատի բանկային, բնակարանային եւ քաղաքային գործերի կոմիտեն, որն իրավասություն ունի պատժամիջոցների նկատմամբ, նշել Է, որ Կոնգրեսի վերին պալատն արդեն 2017 թվականին ընդունել Է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների օրենք: «Ես կարծում եմ, որ նախագահ Թրամփը, հավանաբար, ավելի շատ պատժամիջոցներ Է դրել ռուսների վրա, քան մեր պատմության մեջ ցանկացած այլ նախագահ»,- ասել Է Քրափոն: «Այդ օրինագծում մեխանիզմները մշակվել Էին ավելի շատ Թրամփի վարչակազմի եւ հանրապետականների վրա հարձակման, քան ռուսների եւ նրանց վրա հարձակման համար, ովքեր հարձակվում են մեր երկրի եւ մեր ընտրությունների վրա»,- նշել Է Քրափոն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am