1000х90.jpg (78 KB)

Թրամփը Ռուսաստանի հետ երկխոսության մոտալուտ շարունակման հույս Է հայտնել

Armenpress 09:46, 11 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում «շատ լավ» Է համարել Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ իր հանդիպումը եւ հայտարարել Է, որ մոտ ապագայում Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելու հույս ունի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հենց նոր շատ լավ հանդիպում անցկացրեցի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ»,- գրել Է Թրամփը: Նա նշել Է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են շատ հարցեր, «ներառյալ առեւտուրը, Իրանը, Հյուսիսային Կորեան, ՄՓՀՀՎ-ի (Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման) պայմանագիրը, միջուկային սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը եւ ընտրություններին միջամտությունը»: «Անհամբերությամբ սպասում եմ մոտ ապագայում մեր երկխոսության շարունակմանը»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել Է, որ Թրամփը Լավրովի հետ հանդիպմանը Ռուսաստանին նախազգուշացրել Է 2020 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին միջամտելուց: Թրամփի եւ Լավրովի բանակցությունները, որոնք տեղի են ունեցել դեկտեմբերի 10-ին Վաշինգտոնում, տեւել են 45 – 50 րոպե, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am