«Նապոլի»-ն պաշտոնանկ է արել Անչելոտիին

Armenpress 09:39, 11 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իտալական «Նապոլի»-ն պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը նման որոշում կայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Գենկի» դեմ խաղից առաջ:

Կառլո Անչելոտին այդ պաշտոնում էր 2018 թվականից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am