«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ռուս-ամերիկյան ճգնաժամը կվերաճի՞ սառը պատերազմի
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերջին ամիսներին հետզհետե ավելի են սրվում ռուս-ամերիկյան հարաբերությունները, ինչն իհարկե դառնում է մտահոգիչ: Ի վերջո, այս հարաբերություններից են կախված նաեւ համաշխարհային ռազմա-քաղաքական եւ տնտեսա-քաղաքական կարգավորումներն ու ճգնաժամերը այս կամ այն տարածաշրջանում: Իսկ մենք՝ հայերս, մեզ անհանգստացնող հակամարտություն ունենք, որը կարող է նաեւ լրացուցիչ ծավալումների հանգեցնել, եթե վերսկսվի արցախյան նոր պատերազմ:
Իհարկե, ռուս-ամերիկյան հարաբերություններն ընթանում են բացառապես տնտեսա-քաղաքական ուղղությամբ, սակայն միմյանց նկատմամբ մերթ ընդ մերթ արվող հայտարարությունները վկայում են, որ այսպես շարունակվելու դեպքում այն կարող է նաեւ ռազմա-քաղաքական ուղղություն ստանալ:
Պարզ է, որ սա չի կարելի համեմատել արդեն պատմության գիրկն անցած ԽՍՀՄ-ԱՄՆ հակամարտության հետ, երբ «սառը պատերազմ» ասվածն աշխարհը բաժանել էր երկու հակամարտ կողմերի, երբ նաեւ միջուկային պատերազմի վտանգ առաջացավ այս երկրների միջեւ:
Չի բացառվում, որ սրացումները կարող են առնչվել նաեւ Վլադիրմի Պուտինի եւ Դոնալդ Թրամփի անձնական պատկերացումների հետ:
Խոսքն այն մասին է, որ հեռանալով պետական բարձրագույն պաշտոնից, այս երկու գործիչները կփորձեն իրենց փոխարինողների համար ուժեղ դիրքեր ստանձնած ՌԴ եւ ԱՄՆ թողնել:
Անգամ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովն է դիմել Մոսկվային ու Վաշինգտոնին, որ երկուստեք պետք է անեն հնարավորը, որպեսզի «թույլ չտան նոր սառը պատերազմ, որը կարող է հասնել տաք աստիճանի եւ հանգեցնել ամբողջ քաղաքակրթության կործանմանը…»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: