Ալբերտո Ֆերնանդեսը ստանձնել է Արգենտինայի նախագահի պաշտոնը

Armenpress 19:54, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբերտո Ֆերնանդեսը պաշտոնապես ստանձնել է Արգենտինայի նախագահի պաշտոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Ֆերնանդեսի երդման արարողությունը կայացել է Արգենտինայի Կոնգրեսում՝ սենատորների և պատգամավորների ներկայությամբ:

Նախագահի գավազանն ու ժապավենը պետության նոր ղեկավարին փոխանցել է նախկին նախագահ Մաուրիսիո Մակրին:

Արգենտինայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 27-ին: Ֆերնանդեսը հաղթել է ընտրողների 47,82% քվեով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am