ՀՀ ԱԳ փոխնախարարը և Արգենտինայի ԱԳ նախարարը քննարկել են տնտեսական կապերի խորացման հեռանկարները

Armenpress 19:31, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ֆելիպե Սոլան (Felipe Solá) դեկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ են արձանագրել հայ-արգենտինյան քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կարևորել երկկողմ հարաբերություններում արգենտինահայ համայնքի դերը: Գրիգոր Հովհաննիսյանը և Ֆելիպե Սոլան մտքեր են փոխանակել Հայաստանի և Արգենտինայի արտաքին քաղաքականության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ և քննարկել առևտրատնտեսական կապերի առավել խորացման և ակտիվացման հեռանկարները: 

Արգենտինայի արտաքին գործերի նախարար Ֆելիպե Սոլան, իր հիացմունքը հայտնելով հայ ժողովրդի հնագույն պատմության և իր ապագան կերտելու ունակության առնչությամբ, վերահաստատել է Հայաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները շարունակելու և տնտեսական համագործակցությունն առավել սերտացնելու Արգենտինայի հանձնառությունը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am