Փաշինյանը խորհուրդ է տալիս Ամանորը դիմավորել Հանրապետության հրապարակում

Armenpress 19:22, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում և սփյուռքում ապրող հայերին խորհուրդ է տալիս դեկտեմբերի 31-ին լինել Երևանում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, նշելով, որ Երևանում և Հանրապետության հրապարակում բացառիկ Ամանոր է լինելու:

«Քիչ առաջ ավարտվեց իմ հրավիրած խորհրդակցությունը Երևանի Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում Ամանորյա միջոցառումների վերաբերյալ: Ամիսներ առաջ խնդիր էի դրել Երևանի քաղաքապետարանի և կառավարության առաջ՝ այս տարի ունենալ բոլորովին նոր տրամաբանության և բովանդակության Ամանոր և կարծես այդ խնդիրը լուծվում է: Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր մտածում են Ամանորը Հայաստանից դուրս նշել, խորհուրդ կտայի հայացքներն ուղղել Երևանին: Իսկ սփյուռքի մեր հայրենակիցներին ու Ամանորյա տոների բացառիկ վայր փնտրող օտարերկրացի զբոսաշրջիկներին աներկբա խորհուրդ եմ տալիս ամենաուշը դեկտեմբերի 31-ին լինել Երևանում: Բացառիկ Ամանոր է լինելու Երևանում, Հանրապետության հրապարակում: Աննախադեպ: Մանրամասները՝ առաջիկայում»,- գրել է վարչապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am