Xiaomi-ը 5G ստանդարտի ֆլագման սմարթֆոն Է ներկայացրել

Armenpress 18:07, 10 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Xiaomi չինական ընկերությունը ներկայացրել Է Redmi K30 հեռախոսը՝ իր առաջին սմարթֆոնը, որն ունի կապի հինգերորդ սերնդի ստանդարտ (5G): Այդ մասին դեկտեմբերի 10-ին ասված Է Weibo սոցիալական ցանցում արտադրողի Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Xiaomi նոր սմարթֆոնը կարող Է տվյալները փոխանցել վայրկյանում մինչեւ 3,7 գիգաբիթ արագությամբ: Ընկերությունը հայտնել Է, որ թողարկվելու Է նաեւ պարզեցված մոդել, որն աշխատելու Է միայն չորրորդ սերնդի ցանցերում: Redmi K30-ը հանդերձված Է 6,67 դյույմ (շուրջ 17 սանտիմետր) անկյունագծով դիսփլեյով՝ Full HD+ լուծաչափով: Էկրանի նորացման հաճախությունը կազմում Է 120 Գց: Երկու ֆրոնտալ խցիկներն ունեն 20 եւ 2 մեգապիքսել լուծաչափ: Հետեւի կողմում տեղակայված Է չորս խցիկ. հիմնականը՝ (Sony IMX686) 64 մեգապիքսել լուծաչափով, ինչպես նաեւ լրացուցիչ մոդուլներ 8, 5 եւ 2 մեգապիքսել լուծաչափով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am