Ֆրանսիայում բողոքողները նավթավերամշակման յոթ գործարան են արգելափակել

Armenpress 17:56, 10 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադուլի մասնակիցները, որը Ֆրանսիայում անցկացվում Է կենսաթոշակային բարեփոխման դեմ, դեկտեմբերի 10-ին արգելափակել են Ֆրանսիայի նավթավերամշակման ութ գործարաններից յոթը: Այդ մասին հայտնել Է BFM TV-ն՝ վկայակոչելով երկրի խոշորագույն արհմիության՝ «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի», տեղեկատվությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը: «Խոսքը վերաբերում Esso եւ Total ընկերությունների գործարաններին»,-ընդգծել Է սինդիկատի ներկայացուցիչ Էմանուել Լեպինը: Երկրի Դոնժ հարավային կոմունայում գտնվող նավթավերամշակման գործարանը, որը դեկտեմբերի 10-ին աշխատում Էր սովորական ռեժիմով, վերստին միացել Է 24-ժամյա գործադուլին: «Նավթամթերքների փոխադրումը խողովակաշարերով, նավերի, գնացքների ու բեռնատարների օգնությամբ, ընդհատված Է: Ոչ մի կաթիլ վառելիք դուրս չի գա ձեռնարկությունից»,-նշել են «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայում»: Արհմիությունները նաեւ կոչ են արել լlectricitռ de France (EDF) Էներգետիկական կորպորացիայի աշխատակիցներին՝ միանալ բողոքի նոր օրվան, մոբիլիզացնելով ընկերության բազմաթիվ աշխատողների, ինչպես դա եղավ անցած շաբաթ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am