Վահե Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Armenpress 13:53, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Դանիելյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Վահե Դանիելյանի կենսագրությունը.

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1990 թ. 12 մայիսի, ք. Վանաձոր

Կրթություն 2011 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի որակավորում 2013 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի որակավորում 2016 թ. ավարտել է Կորեայի Զարգացման Ինստիտուտի Հանրային Քաղաքականության և Կառավարման Դպրոցը ՝ ստանալով Զարգացման քաղաքականության մագիստրոսի որակավորում

Աշխատանքային գործունեություն 2011-2012 թթ. - Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն ՀԿ-ում իրավախորհրդատու (կամավոր) 2012 թ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում փորձագետ 2012-2014 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Օրենսդրություն վերլուծության և կատարելագործման վարչության իրավական ակտերի մշակման բաժնի առաջին կարգի մասնագետ 2014 թթ. - «ՀՀ արդարադատության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կրտսեր փորձագետ 2014- 2015 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ 2016-2018 թթ. - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ, ՀՀ Աժ-ի ներկայացուցիչը ՀՀ սահմանադրական դատարանում 2018 թ. - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ, ՀՀ Աժ-ի ներկայացուցիչը ՀՀ սահմանադրական դատարանում 2018 թ. հունիսի 8-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական

ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ, նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

Այլ տվյալներ Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, կորեերեն և չինարեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն

 Անկուսակցական

Անձնական տվյալներ Ամուսնացած չէ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am