Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը

Armenpress 13:28, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 84-րդ տարում մահացել Է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է նրա շրջապատի մի աղբյուր: «Նա գտնվում Էր Եվրոպայում: Առայժմ ոչինչ ավելի չեմ կարող ասել»,-նշել Է գործակալության զրուցակիցը:

1992 թվականի հունիսին Լուժկովը Մոսկվայի երկրորդ քաղաքագլուխն Է դարձել Գավրիիլ Պոպովից հետո: Նա քաղաքը ղեկավարել Է 18 տարի: 2010 թվականի սեպտեմբերի 28-ին ՌԴ-ի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նրան պաշտոնաթող արեց «վստահության կորստի կապակցությամբ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am