«Ալաշկերտ»-ի 7 ֆուտբոլիստ հեռացել են ակումբից

Armenpress 22:00, 9 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ»-ից հեռացել են մի շարք ֆուտբոլիստներ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը 7 ֆուտբոլիստների հետ:

Այլևս մեր թիմի ֆուտբոլիստներ չեն հանդիսանում Արթուր Եդիգարյանը, Գեղամ Ղադիմյանը, Դավիթ Ղանդիլյանը, Միհրան Մանասյանը, Ղուկաս Պողոսյանը, Մլադեն Զելկովիչը և Սարգիս Շահինյանը:

Երկկողմանի համաձայնությամբ խզվել են նաև աշխատանքային պայմանագրերը բժիշկ Վաղարշակ Հովհաննիսյանի և մերսող Սամվել Հովհաննիսյանի հետ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am