Կենտրոն վարչական շրջանում հին աղբամանները փոխարինվել են նորերով

Armenpress 19:20, 9 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից հին աղբամանների` նորերով փոխարինման գործընթացը շարունակվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կենտրոն վարչական շրջանի  «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Փոխարինվել են Շառլ Ազնավուրի հրապարակի և Աբովյան-Թումանյան խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկին ընկած հատվածի աղբամանները»,- ասված է հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am