Տարանտինոն, Սկորսեզեն և Ֆիլիպսը նոմինացվել են «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությանը

Armenpress 19:03, 9 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քվենտին Տարանտինոն (Մեկ անգամ Հոլիվուդում), Մարտին Սկորսեզեն (Իռլանդացին) և հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոն (Մակաբույծները) լավագույն ռեժիսոր անվանակարգում նոմինացված են «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ անվանակարգում նոմինացված են նաև բրիտանացի Սեմ Մենդեսը «1917» ֆիլմի և ամերիկացի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը՝ «Ջոկեր» ֆիլմի համար:

«Ոսկե գլոբուս» մրցանակն ամեն տարի հանձնում է Հոլիվուդում հավատարմագրված օտարերկրյա ժուռնալիստների ասոցիացիան: Հերթական 77-րդ արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում հունվարի 5-ին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am