«Ռոմա»-ն ցանկություն ունի Մխիթարյանին հիմնական պայմանագիր առաջարկել

Armenpress 17:20, 9 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ն նպատակ ունի հիմնական պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Corriere dello Sport-ը: Ակումբն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալ»-ի հետ, ում պատկանում է Մխիթարյանի տրանսֆերը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մայրաքաղաքային «Ռոմա» ակումբ տեղափոխվեց մրցաշրջանի մեկնարկին: Նա հիմա ունի 1 տարվա պայմանագիր «գայլերի» հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am