Արթուր Պետրոսյանը եվրոպական թիմ կգլխավորի

Armenpress 17:04, 9 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն առաջիկայում կգլխավորի եվրոպական ակումբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պետրոսյանն այս մասին հայտնել է լրագրողների հետ զրույցում: «Խոսքը գնում է շվեյցարական ակումբի մասին, և հույս ունեմ, որ մոտ օրերս արդեն կստորագրենք»,-ասաց Պետրոսյանը:

Հայաստանի ազգային նախկին հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ծնվել է 1971 թ. դեկտեմբերի 17-ին, Գյումրի (Լենինական) քաղաքում: Պետրոսյանը խաղային կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակ» հեղինակավոր ակումբում: Արթուր Պետրոսյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 1996, 2000 թվականներին, Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1997 թվականին Արթուր Պետրոսյանը սկսել է մարզչական գործունեությունը 2006 թվականին՝ գլխավորելով «Ցյուրիխի» Մ-14, 15, 16, 18 թիմերը: 2011 թվականին «Ցյուրիխի» Մ-18 թիմի հետ Արթուր Պետրոսյանը դարձել է Շվեյցարիայի չեմպիոն: 2014-2015 թվականներին եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի օգնականը: 2016 թ. ստացել է մարզչական ՊՐՈ արտոնագիր: Հայաստանի հավաքականը մարզել է 2016-18 թվականները, իսկ 2018 եղել է «Լոռի»-ի գլխավոր մասնագետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am