Խաչատուրովը հեռացավ «Լոռի»-ից  

Armenpress 14:01, 9 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Լոռի» ֆուտբոլային ակումբը և կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը:  Խաչատուրովը «Լոռի» էր տեղափոխվել 2018 թվականի փետրվարին։ Նա  դարձել է Հայաստանի Ա խմբի չեմպիոն, հասել Գավաթի խաղարկության եզրափակիչ։

«Լոռի»-ի կազմում Խաչատուրովը մասնակցել է 41 հանդիպման, խփել 2 գոլ եւ կատարել 3 գոլային փոխանցում։

Նաեւ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական եւ անցկացրել 4 հանդիպում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am