1000х90.jpg (78 KB)

Զովաբերում ընտրվել է համայնքի նոր ղեկավար

Armenpress 11:48, 9 Դեկտեմբեր, 2019

ԳԱՎԱՌ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում 2019 թվականի դեկտեմբերի 8-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներով հաղթող է ճանաչվել Սեւանի էլցանցի տրանսպորտի բաժնի պետ անկուսակցական Խաչիկ Բաղդասարյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 ՏԸՀ-ից, Զովաբերում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին երեք թեկնածու՝ անկուսակցականներ՝ Զովաբեր համայնքի ղեկավարի տեղակալ Ժիրայր Շահբազյանը, Սեւանի էլցանցի տրանսպորտի բաժնի պետ Խաչիկ Բաղդասարյանը եւ աշխատանքային հասցե չունեցող Հակոբ Ստեփանյանը: Նախնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցած 845 ընտրողներից 357-ն իրենց ձայնը տվել են Խաչիկ Բաղդասարյանի օգտին: 278 ձայն շահել է Տարոն Շահբազյանը, 204 ձայն՝ Հակոբ Ստեփանյանը: Անվավեր է ճանաչվել 6 քվեաթերթիկ: Զովաբեր համայնքի նախկին ղեկավար Սամվել Եսայանն առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն գրանցումից առաջ ինքնաբացարկ էր հայտնել:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am