Մահացել Է «Սեզամի փողոցի» հերոսներին հնչյունավորած տիկնիկավար Քերոլ Սփիննին

Armenpress 11:43, 9 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 86-րդ տարում ԱՄՆ-ում մահացել Է ամերիկացի տիկնիկավար Քերոլ Սփիննին, որի ձայնով են խոսում դեղին Մեծ Թռչունը եւ կանաչ հրեշ Օսկարը «Սեզամի փողոցը»(Sesame Street) մանկակական հաղորդումից: Այդ մասին ասված Է Sesame Workshop ոչ առեւտրային կազմակերպության՝ դեկտեմբերի 8-ին տարածված հայտարարության մեջ, կազմակերպություն, որը հաղորդման ստեղծողն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Լեգենդար տիկնիկավար Քերոլ Սփիննին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մահացավ 85 տարեկան հասակում Քոնեքթիքութի (նահանգի) իր տանն այն բանից հետո, երբ որոշ ժամանակ տառապում Էր դիստոնիայով (մկանների մշտական սպազմատիկ կծկում)»,- ասված Է հաղորդագրության մեջ: Մնացել են Սփիննիի կինը՝ Դեբրան, երեք երեխաներն ու չորս թոռները: Սփիննին ծնվել Է 1933 թվականին Ուոլթեմ քաղաքում (Մասաչուսեթսի նահանգ): Նա մանկուց հրապուրվել Է տիկնիկային ներկայացումների ստեղծմամբ: 1969 թվականին «Մապետ-շոու»-ի ստեղծող Ջիմ Հենսի հետ հանդիպումից հետո Սփիննին ձեռնամուխ Է եղել տիկնիկավարման «Սեզամի փողոցի» համար եւ նախագծում հնչյունավորմամբ եւ տիկնիկային խաղով զբաղվել ընդհուպ մինչեւ 2018 թվականը, երբ անցել Է թոշակի: 2014 թվականին Է Էկրան Է բարձրացել «Ես Մեծ Թռչունն եմ. Քերոլ Սփիննիի պատմությունը» վավերագրական ֆիլմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am