Գործադուլի պատճառով Փարիզում շարունակվում են տրանսպորտի հետ կապված խնդիրները

Armenpress 11:07, 9 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտի ոլորտի աշխատողների շարունակվող գործադուլի պատճառով Փարիզում դեկտեմբերի 9-ին չեն աշխատի մետրոյի 16 ուղեգծերից 10-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է RATP ընկերությունը, որը կառավարում Է Ֆրանսիայի մայրաքաղաքի տրանսպորտը:Սպասվում Է, որ երկու ուղեգծում (1-ին եւ 14-րդ) երթեւեկությունը կիրականացվի բնականոն գրաֆիկով, եւս չորսում կերթեւեկի մեկական գնացք: Փարիզցիներին խորհուրդ են տալիս չօգտվել հանրային տրանսպորտից:Նաեւ գիծ դուրս կգան ավելի քիչ տրամվայներ ու ավտոբուսներ:Տրանսպորտի աշխատողների գործադուլը շարունակվում Է դեկտեմբերի 5-ից: Նրանք բողոքում են կենսաթոշակային բարեփոխման դեմ, որի արդյունքում կչեղարկվեն ծանր աշխատապայմանների համար ավելի բարձր վճարումների եւ ավելի վաղ կենսաթոշակի անցնելու արտոնությունները: Անցած հինգշաբթի օրը ակցիան համազգային բնույթ Է կրել, այն ներառել Է Փարիզի հետ ավիահաղորդակցությունը, ինչպես նաեւ փաստորեն կազմալուծել Է տրանսպորտի աշխատանքն ամբողջ երկրում: Սպասվում Է, որ դեկտեմբերի 10-ին գործադուլը նույնպես զանգվածային կլինի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am