Արոնյանը 4-րդն է Grand Chess Tour-ում  

Armenpress 10:36, 9 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն Grand Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարն ավարտեց 4-րդ տեղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնում ընթացող մրցաշարի ընդհանուր հաշվարկում Արոնյանը, 28 հնարավորից հավաքելով 11 միավոր, գրավեց միայն վերջին` 4-րդ հորիզոնականը:

Մրցաշարի հաղթող դարձավ Դին Լիժենը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրին Մաքսիմ Վաշիե-Լագրավը և աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am