1000х90.jpg (78 KB)

Երևանի արվեստի դպրոցների, ստեղծագործական կենտրոնների աշխատակիցների աշխատավարձները կբարձրանան

Armenpress 10:06, 9 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հունվարի 1-ից բարձրացնել Երևանի արվեստի, երաժշտական դպրոցների ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների մինչեւ 25 տոկոսի ու մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերը մինչեւ 56 տոկոսի չափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Բյուջեի նախագծի այս կետի շահառուներ են շուրջ 5000 երևանցիներ: Նշված կրթական հաստատությունների աշխատակիցները կունենան նաեւ առողջապահական ապահովագրություն»,-նշել է Հայկ Մարությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am