Բարսեղյանը կարիերան կարող է շարունակել «Աստանա»-ում

Armenpress 15:12, 8 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը կարիերան կարող է շարունակել ղազախական այլ ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Kazfootball-ը: Բարսեղյանը կարող է միանալ մայրաքաղաքային թիմին՝ «Աստանա»-ին: Դեռևս վերջնական ոչինչ հայտնի չէ: Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ռուսական և հունական ակումբներ ևս:

Տիգրան Բարսեղյանը մինչ այս հանդես էր գալիս ղազախական «Կայսար» ակումբում: Նա թիմում կազմում մասնակցել է 29 խաղի՝ դառնալով 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am