«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից հայտնաբերվել է գումարով պայուսակ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Ֆեյսբուք»-ի էջից:
«Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից մեկնման սրահում հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 4000 ԱՄՆ դոլար և անձնական այլ իրեր: Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին: Հարգելի՛ ուղևորներ, հորդորում ենք ուշադիր լինել ձեր անձնական իրերի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ