1000х90.jpg (78 KB)

Ֆոնսեկան խոսել է «Ինտեր»-«Ռոմա» խաղից

Armenpress 11:27, 7 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է «Ինտեր»-ի դեմ խաղից:

«Լավ հանդիպում էր, բայց սխալներ կային երկրորդ խաղակեսում: Մեզ երբեմն հաջողվում էր ամբողջապես վերահսկել խաղը: Մի շարք հանգամանքների տեսանկյունից «Ռոմա»-ն առաջխաղացում ապրել է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է մասնագետը:

Ֆոնսեկայի խոսքով` «Ռոմա»-ի հիմնական ցանկությունը «Ինտեր»-ի դեմ խաղում գնդակի հիմնական վերահսկողությունն էր:

Իտալիայի Սերիա Ա-ի 15-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն Միլանում հյուրընկալվեց «Ինտեր»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով: Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «գայլերի» մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց հանդիպման վերջնամասում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am