Արոնյանը պարտվեց Կարլսենին

Armenpress 01:50, 7 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի եզրափակիչի հերթական խաղում պարտվեց աշխարհի չեմպիոնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Լոնդոնում ընթացող մրցաշարի երրորդ տեղի համար պայքարում Արոնյանն ուժերը չափեց նորվեգ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ և դասական պարտիայի 66-րդ քայլին զիջեց այն:

Դեկտեմբերի 7-ին շախմատիստները ևս մեկ դասական պարտիա կանցկացնեն: Միաժամանակ ընթացող Լիժենի և Լագրավի պարտիան ավարտվել է ոչ-ոքի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am