Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտել է Բանդոլում հայկական խաչքարի պղծումը

Armenpress 21:36, 6 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարությունը դեսպանությունը տարածել է ֆեյսբուքյան էջի միջոցով։

«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում»,- նշված է հայտարարությունում:

Սոցցանցերում հայտնված լուսանկարները ցույց են տալիս, որ վանդալները սև ներկով ներկել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am