Կումայրիի ոստիկանները բացահայտել են կնոջ դանակահարության դեպքը

Armenpress 20:02, 6 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին դեկտեմբերի 5-ին ահազանգել են, որ կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Գյումրու բնակիչ, 30-ամյա մի կին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը թարմ հետքերով բացահայտել է հանցագործությունը՝ պարզելով, որ կինը դանակահարվել է իրենց բնակարանում։

«Կենցաղային հարցերի շուրջ վեճ էր տեղի ունեցել նրա և մի երիտասարդի միջև, որը հանգուցալուծվել էր կնոջ դանակահարությամբ։ Կումայրիի ոստիկանները Գյումրու բնակիչ 29-ամյա երիտասարդի հետ բացատրական աշխատանք տարան, ինչի արդյունքում նա ներկայացավ բաժին։

Դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են, դեպքի հանգամանքներն էլ՝ քննությամբ պարզվում»,- նշված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am