1000х90.jpg (78 KB)

Անին, հակառակ բոլոր ջանքերին, տխուր է. Կարո Փայլանը այցելել է հայոց պատմական մայրաքաղաք

Armenpress 17:39, 6 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի  հայազգի պատգամավոր Գարո Փայլանը այցելել է Կարս նահանգի Անի քաղաք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատգամավորը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է  հրապարակել քաղաքից և գրառում կատարել.

«Այցելեցինք Կարս նահանգի Անի քաղաք։ Անին, հակառակ բոլոր ջանքերին, տխուր է…

Գետը, որը հոսում է քաղաքին կից, վերածվել է Թուրքիայի և Հայաստան միջև սահմանի։ Սահմանը 26 տարի է՝ փակ է… Այն օրը, երբ վերակառուցենք այդ քանդված կամուրջը, տոն պետք լինի Անի քաղաքի համար»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am