Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստը կարող է միանալ «Բոկա Խունիորս»-ին  

Armenpress 13:04, 6 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարող է միանալ արգենտինական «Բոկա Խունիորս»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է transfermarkt.us-ը։ Բրիասկո Բալեկյանի խաղին հետևել են «Բոկա Խունիորս»-ի սկաուտները: Վերջնական ոչինչ հայտնի չէ: Բրիասկո Բալեկյանն այժմ հանդես է գալիս արգենտինական «Ատլետիկո Ուրականի»-ի կազմում:

23-ամյա Բրիասկո Բալեկյանը Հայաստանի ազգային թիմում հանդես է գալիս 2018 թվականից: Իսկ «Ատլետիկո»-ում է 2016 թվականից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am