1000х90.jpg (78 KB)

Երևան քաղաքի ավագանին դեկտեմբերի 6-ին արտահերթ նիuտ կգումարի

Armenpress 21:53, 5 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանին դեկտեմբերի 6-ին արտահերթ նիuտ կգումարի։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2019 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 4492-Ա որոշմամբ՝ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ։

Օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նիստում քննարկվելու է Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 47-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Նախատեսվում է Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի եկամուտների գումարը ավելացնել 271,797.1 հազար դրամով, ծախսերի գումարը ավելացնել 271,797.1 հազար դրամով։ Ըստ որոշման տեղեկանք-հիմնավորման՝ նշված գումարը նախատեսվում է ծախսել «Ամանոր 2020» միջոցառումների շրջանակներում Երևան քաղաքում իրականացվող միջոցառումների կազմակերպման և անցկացման ծառայությունների համար՝ գեղարվեստական մասի ապահովում, ձայնային, լուսային, լեդ-էկրանների վարձակալություն և սպասարկում, ժամանակավոր կոնստրուկցիաներով վերգետնյա անցումի պատրաստում, ձևավորման աշխատանքներ, դեկորացիաների պատրաստում, կրպակների պատրաստում, մոնտաժում, ապամոնտաժում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am