Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան. Grand Chess Tour

Armenpress 23:45, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը կրկին կիսեց միավորը Դին Լիժենի հետ:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ Լոնդոնում ընթացող Grand Chess Tour-ի եզրափակիչի դասական երկրորդ պարտիայում Արոնյանը և Լիժենը համաձայնեցին կիսել միավորը մրցախաղի 28-րդ քայլին: Միաժամանակ ընթացող Կարլսեն-Լագրավ պարտիան ևս ավարտվել է խաղաղ արդյունքով:

Հաջորդիվ շախմատիստները կմրցեն արդեն արագ շախմատում: Հաջորդ տուրը կկայանա դեկտեմբերի 4-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am