Երևանում ավտոմեքենա է այրվել. դեպքի վայրից վերադարձող հրշեջ-ավտոմեքենան բախվել է մարդատար մեքենայի

Armenpress 21:42, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 3-ին, ժամը 11:58-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ֆանարջյան փողոցի թիվ 76/1 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ: 

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Պարզվել է, որ Ֆանարջյան փողոցի թիվ 76/25 շենքի մոտակայքում այրվել է «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գագիկ Ս.) սրահը՝ մասամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերադարձի ճանապարհին Ֆանարջյան փողոցում «Isuzu» հրշեջ-ավտոմեքենան բախվել է  «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենային: Տուժածներ չկան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am