Սուդանում առնվազն 24 մարդ Է զոհվել կերամիկայի ֆաբրիկայում բռնկած հրդեհից

Armenpress 17:39, 3 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուդանում առնվազն 24 մարդ Է զոհվել կերամիկայի ֆաբրիկայում բռնկած խոշոր հրդեհի հետեւանքով, վիրավորվել են տասնյակ մարդիկ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը: Միջադեպը տեղի Է ունեցել Սուդանի մայրաքաղաք Հարթումի արդյունաբերական գոտիներից մեկում: Հրդեհի պատճառ Է դարձել գազի բալոնների պայթելը: Առայժմ հայտնի Է 24 զոհվածի եւ 45 տուժածի մասին, որոնցից ոմանք օրհասական վիճակում են: Բժիշկները չեն բացառում, որ տեղի ունեցած ողբերգության հետեւանքով զոհվածների թվաքանակը կարող Է մեծանալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am