Իրանում ձերբակալել են մի խումբ անձանց, որոնք անկարգություններ Էին պլանավորել համալսարաններում

Armenpress 16:45, 3 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները ձերբակալել են մի խումբ անձանց, որոնք պլանավորել Էին այս շաբաթ անկարգություններ կազմակերպել համալսարաններում: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է Իրանի տեղեկատվության նախարարության (երկրի հատուկ ծառայության) կայքի հաղորդագրությունից: Ինչպես հայտնել Է նախարարությունը, «հակահեղափոխական» խմբավորումներց մեկի անդամները դեկտեմբերի 7-ին Թեհրանի եւ այլ քաղաքների մի շարք համալսարաններում անկարգություններ Էին պլանավորել Իրանի Ուսանողների օրվա առթիվ:Բենզինի գների բարձրացման պատճառով տեղի ունեցած բողոքների կապակցությամբ նրանք իրենց առջեւ նպատակ Էին դրել փողոցներ դուրս բերել ուսանողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am