1000х90.jpg (78 KB)

Մոսկվան եւ Բաքուն զարգացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը. Լավրով

Armenpress 16:00, 3 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան եւ Բաքուն երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնում են միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան եւ այն բալանսի հաշվառմամբ, որն անհրաժեշտ Է տարածաշրջանի կայունությունը պահպանելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, դեկտեմբերի 3-ին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Բաքվում ելույթ ունենալով Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարկովի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա խոսքով՝ ռազմատեխնիկական համագործակցությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության կարեւոր ոլորտներից մեկն Է: «Մենք այդ համագործակցությունը զարգացնում ենք բացարձակապես թափանցիկ, միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան եւ այն բալանսի լիակատար հաշվառմամբ, որը հաստատվել Է այդ տարածաշրջանում, եւ որը կարեւոր Է այն բանի համար, որ այստեղ պահպանվի կայունությունը»,-ընդգծել Է ռուսաստանցի նախարարը:Լավրովը նաեւ հայտնել Է, որ ինովացիաների ու բարձր տեխնոլոգիաների գծով նոր աշխատանքային խումբ Է հայտնվելու ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, որը նիստ Է գումարելու առաջիկա օրերին:«Բառացիորեն մեկ շաբաթ առաջ ավարտվեց Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի այցը ՌԴ,-նշել Է նա:-Այդ այցի արդյունքներով՝ ձեռք բերվեցին շատ կարեւոր պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո մեր գործակցության նոր ոլորտի բացմանը: Միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո հինգ սեկտորալ աշխատանքային խմբերի կողքին կստեղծվի վեցերորդը՝ նվիրված ինովացիաներին ու բարձր տեխնոլոգիաներին»: «Դա շատ կարեւոր եւ մեր ռազմավարական գործընկերությունն ավելորդ անգամ բնութագրող պահ Է»,-հավելել Է Լավրովը: 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am