Թողարկվել Է «Սեւ այրին» ֆիլմի թրեյլերը

Armenpress 15:32, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Marvel-ը թողարկել Է «Սեւ այրին» (Black Widow) ֆիլմի թրեյլերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կինոնկարում լրտեսուհի Նատաշա Ռոմանոֆի գլխավոր դերը կատարել Է Սքառլեթ Յոհանսոնը: Դերասանական կազմի մեջ են նաեւ Դեւիդ Հարբորը (Ալեքսեյ – Կարմիր Պահապան), Ֆլորենս Փյուն (Ելենա),Օ. Թ. Ֆագբենլին (Մեյսոն) եւ Ռեյչել Վայսը (Մելինա):

Ֆիլմն Էկրան կբարձրանա 2020 թվականի մայիսի 1-ին: Գործողությունը տեղի Է ունենում «Ամերիկայի կապիտանը. Քաղաքացիական պատերազմի» եւ «Վրիժառուներ. Անվերջության պատերազմի» իրադարձությունների միջեւ ընկած ժամանակաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am