Dictionary.com ինտերնետ-բառարանն ընտրել Է տարվա բառը

Armenpress 14:04, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Dictionary.com ինտերնետ-բառարանը տարվա բառ Է ճանաչել «Էկզիստենցիալ» ածականը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բառարանն ստեղծողների կարծիքով՝ այս տերմինն առանձնանում Է «2019 թվականին բանավեճերի մեծ մասի թեմաներում»: Dictionary.com-ն այդպիսիք Է համարում կլիմայի փոփոխությունը, հրազենի կիրառմամբ բռնությունը, ժողովրդավարական ինստիտուտների վիճակը: Այլ հարցերի թվում, որոնց քննարկման ժամանակ հաճախակի Է հնչել «Էկզիստենցիալ» ածականը, առցանց-բառարանն առանձնացնում Է Հոնկոնգի բողոքները, Brexit-ը, Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը:

«Էկզիստենցիալ» բառը գործածվել Է այն սյուժեների շուրջ զրույցներում, որոնք 2019 թվականը բնորոշել են բոլոր բնագավառներում եւ ամբողջ աշխարհում (….) Այն արտացոլում Է հանուն մեր մոլորակի, մեր մերձավորների, մեր կենսակերպի գոյատեւման պայքարն ուղղակի եւ փոխաբերական իմաստով:

«Էկզիստենցիալ» (տերմինը) նաեւ մեզ ստիպում Է կարեւոր հարցեր տալ այն մասին, թե ովքեր ենք մենք, որն Է մեր նպատակը զանազան մարտահրավերների դեմ-հանդիման, ինչպես նաեւ մեզ հիշեցնում Է, որ մենք կարող ենք ընտրություն կատարել մեր ապրելակերպի եւ այն բանի միջեւ, թե ինչպես ենք պատասխանում այդ հարցերին»,- ասված Է մամուլի տեղակագրում, որը դեկտեմբերի 2-ին հրապարակվել Է Dictionary.com-ի կայքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am