Անցնող տարին իսկապես հաջող էր. Արթուր Ավետիսյան  

Armenpress 13:35, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը անցնող տարի հաջողված է համարում:

«Անցնող տարին ինձ համար շատ հաջող էր: Հաջող էր նաև մարզիչների աշխատանքի շնորհիվ: Հիմա աշխատանքներ ենք տանում օղակների վրա իմ վարժությունը բարդացնելու ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց մարմնամարզիկը:

Ավետիսյանի խոսքով` Վորոնինի գավաթի խաղարկությունում իր ելույթում կային մի շարք բացթողումներ, որոնց վրա ինքը պետք է լուրջ աշխատանք տանի, սակայն ավելի վաղ կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում ունեցած ելույթը գոհացուցիչ է համարում: «Ձգտելու եմ առավելագույնին, չկա մարզիկ, որ չի երազում Օլիմպիական խաղերի մեդալի մասին»,-եզրափակեց նա:

Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալակիր դարձավ Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում՝ հավաքելով 14.833 միավորով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am