Վերին Բազմաբերդում շմոլ գազից քաղաքացիներ են թունավորվել

Armenpress 20:55, 2 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 2-ին, ժամը 13:31-ին տեղեկություն է ստացել, որ ժամը 13:15-ի սահմաններում շմոլ գազից թունավորման նախանշաններով Թալինի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել են Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղի բնակիչներ Լուիզա Գ.-ն (ծնված 1990 թ.) և Գուրգեն Հ.-ն (ծնված 2016 թ.):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am