1000х90.jpg (78 KB)

Դիվանագիտական ասոցիացիայի Ամանորյա բարեգործական ցուցահանդես-վաճառքի հասույթը կուղղվի երերք ծրագրերի

Armenpress 20:51, 2 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Բարի Գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կողմից «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ կազմակերպված Ամանորյա բարեգործական տոնական ցուցահանդես-վաճառքը։

Ցուցահանդես-վաճառքին մասնակցել են Հայաստանում հավատարմագրված տասնյակից ավելի դիվանագիտական ներկայացուցչություններ, արվեստի և արհեստի ներկայացուցիչներ, հայ արտադրողներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ցուցահանդես-վաճառքից գոյացած հասույթն ամբողջությամբ ուղղվելու է երեք ծրագրերի իրականացմանը, որոնց նպատակներն են մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին մասնագիտական կրթություն և հմտություններ ձեռք բերելու հնարավորության ընձեռումը, ընտանեկան խնդիրների կանխարգելման ու լուծման համար խորհրդատվությունների տրամադրումը և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմամբ գրական բարձրարժեք աշխատանքների թվայնացումը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am