Պուտինը եւ Էրդողանը պետք Է հանդիպեն հունվարի 8-ին, հնարավոր Է` Ստամբուլում. Պեսկով

Armenpress 15:00, 2 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես պլանավորվում Է, կհանդիպեն 2020 թվականի հունվարի 8-ին: Դա դեկտեմբերի 2-ին լրագրողներին հավաստել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա չի բացառել, որ բանկցությունները տեղի կունենան Ստամբուլում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:«Այո՛, իրոք, այդ ամսաթվին (հունվարի 8-ին) նախապատրաստվում են երկու նախագահների շփումները: Այդ ուղեւորության գլխավոր թեման «Թուրքական հոսքի» բացումն Է»,-ասել Է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ «կարելի Է ենթադրել, որ երկու ղեկավարներն այդ հնարավորությունը կօգտագործեն առավել հրատապ հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու համար»: «Առայժմ խոսքը վերաբերում Է Ստամբուլին (որպես բանակցությունների անցկացման վայրի), բայց դեռեւս ժամանակ կա, առայժմ բոլոր մանրամասնությունները համաձայնեցվում են»,-հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am