Հայկ Մարությանը Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավար է նշանակել

Armenpress 13:15, 2 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ  Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Մինչեւ այս նշանակումը Ավետ Պողոսյանը զբաղեցրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը: Ավետ Պողոսյանն անկուսակցան է:

Հոկտեմբերի 24-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am