Մելքումյանը հաղթանակ է տարել Զագրեբի մրցաշարի նախավերջին տուրում

Armenpress 11:37, 30 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց  թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Զագրեբի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի նախավերջին` 10-րդ տուրում, Մելքումյանը հաղթանակ է տոնել և մրցաշարային աղյուսակում այժմ 5-րդ տեղում է 6 միավորով: Առաջատարը 7 միավորով Վասիլի Իվանչուկն է:

Մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստներ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Խորվաթիայից: Մրցաշարում  կխաղացվի 11 տուր: Այն կեզրափակվի նոյեմբերի 30-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am