Չինաստանում հավատարիմ շունը փորձել Է փորել տիրոջ գերեզմանը

Armenpress 14:58, 29 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում շունը փորձել Է փորել իր տիրոջ գերեզմանը: Համապատասխան կադրերը հայտնվել են Pear տեսահոսթինգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանգուցյալի դուստրը հայտարարել Է, որ նա հիվանդությունից մահացել Է Շենսիի նահանգի Ֆուպին քաղաքային շրջանում , որտեղ ապրում Էր: Երբ հանգուցյալի 12-ամյա սանը, որին Հուցզի են կոչում, ընտանիքի հետ գնացել Է նրա թաղման վայրը, շունը չի ցանկացել վերադառնալ տուն եւ նույնիսկ փորձել Է փորել գերեզմանը:

«Շունը շրջել Է գերեզմանի շուրջը, փորել այն, պառկել կողքին եւ անարժ մնացել»,- պատմել Է դուստրը:

Հարազատների խոսքով՝ տիրոջ մահվանից հետո Հուցզին նաեւ երեք օր հրաժարվել Է կերից եւ ջրից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am