1000х90.jpg (78 KB)

Էմերին կհեռացվի «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից  

Armenpress 13:50, 29 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կհեռացվի զբաղեցրած պաշտոնից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Athletic-ը: Ըստ պարբերականի՝ պաշտոնական հաղորդագրություն սպասվում է նոյեմբերի 29-ին: Ակումբի ղեկավարությունը գոհ չէ մարզչի գրանցած արդյունքներից:

Եվրոպայի լիգայի շրջանակներում «Արսենալ»-ը 5-րդ տուրում պարտվեց գերմանական «Այնտրախտ»-ին 1:2 հաշվով:  Էմերին «զինագործների» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am