Մելքումյանն առաջատարներից հետ է մեկ միավորով  

Armenpress 11:07, 29 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց  թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Զագրեբի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 9-րդ տուրում հայ գրոսմայստերը ոչ-ոքի ավարտեց պարտիան և այժմ 5 միավորով 5-րդ տեղում է: Նա մեկ միավորով է հետ առաջատարներից:

Մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստներ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Խորվաթիայից: Մրցաշարում  կխաղացվի 11 տուր: Այն կեզրափակվի նոյեմբերի 30-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am