Մելքումյանը Զագրեբի մրցաշարի առաջատարներից է  

Armenpress 10:51, 27 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Զագրեբի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 7-րդ տուրում բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով, այդ թվում՝ նաև Մելքումյանի պարտիան: Հայ գրոսմայստերն այժմ ունի 4,5 միավոր և 4 առաջատարների շարքում է:

Մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստներ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Խորվաթիայից: Մրցաշարում  կխաղացվի 11 տուր: Այն կեզրափակվի նոյեմբերի 30-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am